Մարսելում 16 ամյա հայ աշակերտ է սպանվել լիցեյի դիմաց տեղի ունեցած կռվի ժամանակ: Տղայի հայկական ծագման մասին ֆրանսիական լրատվամիջոցներից նշել է միայն France info ռադիոկայանը, որին էլ հղում է արել Nouvelles d'Armenie-ն:
Այս մասին, ֆրանսալեզու կայքից թարգմանաբար, իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակ Հերիքյանը: Տղայի ազգանունը և դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: