Արդեն տեղեկացրել ենք դժբախտ պատահարի մասին. ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով 19-ամյա աղջիկը՝ Մարի Քիրաջյանը տեղում մահացել էր:
Վթարի հետևանքով Volkswagen Vento մակնիշի 15 ՕՏ 207 համարանիշի մեքենայի վարորդը՝ 24-ամյա Էմիլ Պետրոսյանը գտնվում է հիվանդանոցում:
Մարին և Էմիլը նշանված էին և պատրաստվում էին շուտով ամուսնանալ:
Մարի Քիրաջյանը Երևանից էր, տղան՝ Էմիլ Պետրոսյանը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ է:
Asekose.am-ը ցավակցում է Մարի Քիրաջյանի հարազատներին: