ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» մբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, ասաց. «Մարիա Կարապետյանը չասաց՝ Հայոց պատմության ո՞ր դասարանի դասագիրքն է, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ 2015-ին հրատարակված 11-րդ դասարանի դասագիրքը, որտեղ հայկական հարցը, իրեն բնորոշ ձևով կտրելով տարբեր տեղերից ու առաջ մղելով թշնամական թեզեր, սկսեց էստեղից հայտարարություններ անել՝ կոնտեքստում ունենալով էն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության մեղավորները հայերն են: Ինքը ձևակերպում է՝ թուրքը մնում է թուրք, հայը մնում է հայ, իբր թե էդ կոնցեպտի հեղինակը հայերն են: Ո՛չ, թուրքը մնում է թուրք կոնցեպտի հեղինակը թուրքերն են ու հենց դա է դրված եղել իրենց գործունեության հիմքում, որովհետև, դրանով պայմանավորված, նրանք ցեղասպանեցին հույներին, ասորիներին, քրդերին, եզդիներին, հայերին: Ցեղասպանության կոնցեպտն իրենց էությունն է»,- հայտարարեց Մինասյանը:
«Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից առաջ է մղում թշնամական թեզեր»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet