«Մարգարիտ»՝ 7-րդ դասարանի քիմիայի դասագրքից
Դիտեք նաև՝ Ժաննա Անդրեասյանին հունից հանեցին դասագրքերի բացակայության մասին հարցերը
Մենք ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Եթե մենք խոսում ենք մասնագիտական կողմնորոշման անհրաժեշտության մասին, դա ենթադրում է, որ դպրոցում պետք է տարբեր առարկաներ լինեն: Մենք ունենք դպրոցներ, որտեղ գրաբար են անցնում, գծագրություն են անցնում, արհեստական բանականության դասընթաց ենք ներդնում: Սա նշանակում է, որ առարկաները բազմազան են դառնալու: Հետեւաբար, մեկ դասագրքին կառչած մնալը որեւէ կերպ չի նպաստում կրթության արդյունավետությանը: Մենք փորձում ենք այս տարի պատմության դասընթացի միջոցով այս մեթոդաբանությունը սովորեցնել մեր ուսուցիչներին»,-նշել է նա: