▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ թաղել են իրենց թասիբը... Լուսինե Վայաչյան

Գրող, լրագրող Լուսինե  Վայաչյանը տևական ժամանակ է, ինչ  ապրում է  Ֆրանսիայում: Այնտեղ նա հայտնվեց հիվանդության պատճառով, սակայն  նրա խոսքերով` դա օտար ափերում  դեգերելու միակ պատճառը չէ:  Իր ներկայիս կյանքի,  հիվանդության հաղթահարման և բազմաթիվ այլ հարցերի  շուրջ  Asekose.am-ի թղթակիցը  զրուցել է  Լուսինե  Վայաչյանի  հետ:

 

-Մեկ տարի առաջ Ձեր  դուստրը ֆեյսբուքում  խումբ էր բացել` խնդրելով  փրկել իր պուճուր  մայրիկին Հեպատից  C-իցԻնչպե՞ս է Ձեր  ներկայիս  առողջական  վիճակը:

- Միջազգային բժշկագիտության մեջ առկա հնարավոր  բուժումը  ստացել եմ, սակայն 3 ամսից հետազոտությունը ցույց տվեց որ վիրուսը նորից ակտիվացել է, ինձ մնում է սպասել նոր դեղամիջոցի, ու կրկնել նույն բուժումը՝ գումարած նոր դեղամիջոցը:

-Ասում են՝  սկզբում Դուք տեղյակ չեք եղել, որ ձեր  բուժման համար գումար են հավաքում,  Ձեր  դստեր նախաձեռնությամբ:

-Ես իսկապես  տեղյակ  չէի:  Աղջիկս ֆեյսբուքում խումբ էր բացել ընկերներիս  հետ  միասին,  սակայն նրա  այդ  քայլն ինձ հաճելիորեն զարմացրեց,  քանի որ նախկինում նախաձեռնող  ճիղ նրա մոտ չէի նկատել, ու ես հասկացա,  որ ծայրահեղ, ճակատագրական  դեպքում   կարող է նախաձեռնող  լինել և օգնել  բոլորին,  ինչը  խոսում է մարդու լավ որակի մասին,  առավել ևս  այսօր, երբ պետությունը  մեր  մասին  չի հոգում, ու մենք ենք իրար մասին հոգում:

-Միևնույն ժամանակ  նմանատիպ  ակցիաները  համեմատել էիք մուրացկանության  հետԻնչու՞ 

-Որովհետև  դա նորմալ չէ:  Մեր  պետությունը  իրեն անվանում է  դեմոկրատական, մարդասիրական խոստումներ է  տալիս,  սակայն առողջական խնդիրների  դեպքում   երեխայիդ  փրկության համար պետք  է օլիգարխի  մոտ  գնաս  և  գումար մուրաս,  որից  հետո դառնում ես  նրա  ստրուկը  և  այլևս  չես կարողանում մատնանշել և խոսել   նրա սխալների մասին: Դեռ մի բան էլ պետք  է իրենց  գովերգես:

Երբ պետությունն իր գործառույթները թողնում  է օլիգարխների  «բարեհոգությանը» երկիրը  դառնում է «կոռուպցիայի  բուն»,   հասարակությունն  էլ`  ստրկացվում է:

Ամենամեծ  անարդարությունն այն է,  որ պետք է մահանաս,  որովհետև  գումար  չունես:  Զարմանում եմ,  որ այդքան  մարդ է  մահանում, իսկ նրանց  հարազատներից  որևէ  մեկը  չի դուրս  գալիս  փողոց  և ասում. «Բավական է, մենք  չենք  ուզում գնալ  արտերկիր, մուրացկան դառնալ և ուրիշի «մուննաթը» լսել:  Ուզում ենք մեր  երկրում  բուժում  ստանալ»: 

Այդ  դեպքում կարծում եմ արտագաղթն էլ կնվազի,  իսկ եթե  բոլոր  «հիվանդատերերը» փողոց դուրս  գան` դա շատ լավ միջոց կդառնա հեղափոխություն սկսելու  համար:

Ուղղակի  փողոց  դուրս  գալը  թասիբի հարց է, իսկ մարդիկ  թաղել  են  իրենց  թասիբը:

Վերջերս մի պատմություն հանդիպեցի Ֆեյբուքում տարածած, ու ստատուս գրեցի դրան համապատասխան, կցանկանայի մեջբերել, հղումն էլ տեղադրեք,  որ հասկանալի լինի.

Դուրս եկեք փողոց սրա համար, դուրս եկեք ձեր հարազատների համար, ձեզ համար, կամ փող ենք հավաքում իրար համար, կամ նորմալ բժիշկներ ման գալիս, կամ աշխատեք նորմալ կամ լուծարեք ԱՆ, լուծարեք ԱԺ, լուծարեք ձեզ, 

ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅ
ԹԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ Էՙ ԱՌԱՆՑ ԴՐԱ ՑԱՆԿԱՑԱԾ ՇԱՐԺՈՒՄՙ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԵՍԻՄ ԻՆՉԵՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՈՒՏ ԵՆ...
ԱՄԲՈՂՋ ԵՎՐՈՊԱՆ ԼՑՎԱԾ Է ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՈՎ ՈՐՈՆՔ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՎՐԱՑԻ, ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ, ԿԱՄ ԵՍԻՄ ՈՎՙ ԱՅԼ ԿԵՐՊ ՉԵՆ ԿԱՐՈՒՄ ԲՈՒԺՎԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎ ԵՐԿԻՐ Է ՔԻՉ Է ՀԼԱ ԴԵՌ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ ԷԼ ՏՈՒՖՏՈՒՄ ԵՆ ԹԵ ՔԱՂՑԿԵՂ ՈՒ ՄԻԱՎ-ՁԻԱՀ ԵՆՔ ԲՈՒԺՈՒՄ, ՈՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՈՉ ԹԵ ԲՈՒԺՈՒՄ ԵՆ, ԱՅԼ ԱՎԵԼԻ ՎՆԱՍՈՒՄ ԼՖԻԿՆՈՑԻ ԴԵՂԵՐՈՎ
ՄԻ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՈՆՈՊՈԼԻՍՏԸ ԼՖԻԿՆ Է, Ո՞ՆՑ Է ՄԱՐԴ ՌԻՍԿ ԱՆՈՒՄ ԴԵՂ ԱՌՆԻ
 
ՄԻ ԵՐԿՐՈՒՄՙ ՈՐՏԵՂ ԲԺՇԿԱԿԱՆԸ ՓՈՂՈՎ Է ՈՒ ՔՉԵՐՆ ԵՆ ԲԺԻՇԿ ԴԱՌՆՈՒՄՙ Ո՛ՆՑ Է ՄԱՐԴ ՌԻՍԿ ԱՆՈՒՄ ԵՐԵԽԱ ՈՆԵՆԱՙ ՈՐ ՎԱՂԸ ՄՅՈՒՍ ՕՐ ԿՈՐՑՆԻ
ԵՍ ԵՐԵԽԱ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10, ԱՌՈՂՋ ԵՐԵԽԱ,ՈՐ ՇՈՒՏ ԷՐ ԾՆՎԵԼ ՄԻ 2 ՇԱԲԱԹ: ԲԺՇԿՈՒՀԻՍ ԾՆՈՒՆԴ ԷՐ ՆՇՈՒՄ ՈՒ ՄԱՐՏԻ 8, ԻՍԿ ԵՐԵԽԱՆ ԱՍՖԻՔՍԻԱ ՈՒՆԵՐ, ՈՒ ԸՆԴԱՄԵՆԸ ՊԵՏՔ ԷՐ ՄԻԱՑՆԵԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԸ... ՀԵՏՈ ՄԱՆԿԱԲԱՁՈՒՀԻՍ ԵԿԱՎ ՈՒ ԱՍԵՑ ՊԻՏԻ ՈՐՈՇԵՄ՝ ԱՆՋԱՏԵՆ ՍԱՐՔԸ ԹԵ ՉԷ... ՔԱՆԻ ՈՐ ԵՐԿԱՐ ՉԷՐ ՇՆՉԵԼ...

-Միգու՞ցե  պարզապես հուսահատվել են:

-Ի՞նչ հուսահատության մասին է խոսքը,  երբ երեխա ես  կորցնում,  երբ գիտես,  որ վաղը կարող ես մահանալ: Մահը  բոլորիս հավասարեցնում է,  մահանալու են նաև այն մարդիկ, ում պատճառով մենք դարձել ենք  օտարական:

-Երբեք  էլ չեք  թաքցրել Ձեր  վերաբերմունքը գործող  իշխանության  նկատմամբսակայն ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանը, իմանալով  Ձեր  առողջական խնդիրների  մասինիր մեկ  ամսվա աշխատավարձը  փոխանցել էր  ՁեզԻնչպե՞ս էիք  արձագանքել  նրա այդ քայլին:

-Ի՞նչ է  նշանակում  ոստիկանապետը  գումար է  փոխանցել  լրագրողին:  Ես  այդ  գումարը բաժանել  եմ պարալիզացված մի երեխայի ու օտարության մեջ միայնակ քաղցկեղը հաղթահարող մի հայրենակցիս միջեւ ,  ու որովհետև ինձ  պետք  չեն ժողովրդից   գողացված  գումարներ, մարդիկ, սովորական մարդիկ ինձ 10 անգամ ավել են օգնել՝ կոպեկ առ կոպեկ: Ես դա վերադարձրել եմ ժողովրդին: Իսկ ոստիկանապետը, որին ես աչքով աչք չունեմ տեսնել, իմ ընկերոջ միջոցով ինձ առաջարկ է անում, որից հրաժարվելը կնշանակեր՝ մտովի լսել. աղջիկ ջան, դու քանի գլխանի ես... Դա PR ակցիա էր նոր ոստիկանապետի համար, որն ուներ երկու նպատակ՝  ես ընդունում եմ ու մարդիկ ինձ սկսում են դնել ոստիկանության գործակալի տեղ, միաժամանակ հարիֆներն ասում են՝ ինչ լավն է վսյո տակի Վովան... բայց եթե աշխատավաձը փոխանցել է, բա ինչո՞վ է ընտանիք պահել մի ամիս  :)

- Այսօր  Ֆրանսիայում եք ապրումՄիայն  առողջակա՞ն  խնդիրների պատճառով է,  որ  Հայաստանում  չեք:

-Ես ուզում էի արժանապատիվ կյանք ունենալ:  Հայաստանում հացի խնդիր չունեի,  սակայն ազատ կյանքի  դրսևորման, իմ կյանքի ոճի  ընտրության ու այդ  մոդելի մեջ  ապրելու, ինչպես նաև առողջական  խնդիր  կար, ես շնրահեղձ էի լինում,  օրեցօր բանականությունս սրտամտահոգուս հետ կապող կախովի կամուրջը ավելի էր ճոճվում, ու սիրտս խառնում էր...

-Ձեր  խոսքերից կարելի  է կռահել, որ Ձեր  ազատությունն այստեղ  սահմանափակվա՞ծ  էր:

-Ցանկացած մարդու  ազատությունն է սահմանափակված,  ուղղակի մեկի համար դա միևնույն է, որովհետև  ստրկամիտ է իր  տեսակով,  իսկ մյուսն ընդվզում է և ցանկանում է  դուրս գալ այդ վանդակներից:   Բացի  դրանից,  ինչու՞ պետք է մնայի  մի երկրում, շարունակեի գլխով պատ ջարդել, որտեղ դախ ու անտարբեր հասարակությունը   «ճզմում»  է  ազատության իմ  տեսլականը ու  չի  ընդունում ինձ, որովհետև ես  այլ  տեսակի  մարդ եմ:

-Ձեր կարծիքով կգա՞ մի ժամանակոր  հետ կգաք:

-Եթե պետությունը բարի  հրեշտակի նման կլինի  կյանքին սպառնացող հիվանդություն ունեցող մարդկանց կողքին,   կազատի  հիվանդի  հարազատներին  տուն  և  հոգի  վաճառելու,  սրա-նրա  ոտքերն ընկնելու  բեռից, կապահովի  բուժումը կամ էլ  արժանապատիվ  և անցավ մահը,  ես կմտածեմ  վերադառնալու  մասին: Ես էգոիստ եմ, ինչպես բոլորը, բայց ամենածանր վիճակը հիվանդի հարազատների մոտ է, քանի որ նրանք չեն ապրում, նրանք բոլորով հիվանդ են խնամում, բան ու գործ թողած... Ես չեմ ուզում բեռ լինել ոչ  մեկին, բացի մարդասիրական համակարգից:

-Իսկ  այսօր,  Ֆրանսիայում,  ունե՞ք արդյոք  Ձեր  պատկերացրած  արժանապատիվ կյանքը:

Հետաքրքիր է՝ հիմա ո՞վ է մեղավոր, եվրոպական երկերեսանությունը, թե՞ Պուտինը, եթե Պուտինը ապա ինչի՞ Ռուսաստան չի հեշտացնում, ինչի՞ Հայաստանը ապահով է, իսկ Ռուսաստանը չէ, այդ  ո՞նց է լինում, որ ավտորիտար ռեժիմի մեջ մի գուբերնյան լինի ապահով, մյուսն անապահով...

Մարդիկ ինչու՞ են լքում Հայաստանը, հասարակ մարդիկ, ոչ քաղաքական ապաստանացու, գնում են կամ ծեծված կանայք՝ ամուսիններից ապաստան խնդրելու, կամ հասարակության կողմից քարկոծվող հոմոսեքսուալները կամ՝ հիմնականում բուժվելու: Հիմա քիչ է բուժվելն  է անհնար մեզ մոտ, այս էլ են փակում, բա մարդիկ ի՞նչ անեն, մնան մեռնե՞ն... ո՞վ է սրա համար պատասխան տալու...

Նույնիսկ ամենադաժան պատերազմում թողնում են հումանիտար միջանցք, հիմա այս  որոշմամբ փակվում է միակ միջացքը` մարդկանց զրկելով փրկվելու հնարավորությունից: Սա նշանակում է՝ մեզ բրախել են էլի աշխարհի մեծերը...

Իսկ իմ այսօրվա  կարգավիճակն ամենևին  էլ երանելի  չէ, բայց ավելի լավ  է քան այն մարդկանցը, որ ապորինի բնակվում են: Շատ հայեր կան՝ երեխաներ որ արդեն տարիներով դպրոց են գնում, ինտեգրվել են, կանայք, որ եկել են ամուսինների հետ, հետո նրանք կորել են, կանայք, որոնք բռնության զոհ են, մարդիկ, որ հավատացել են շառլատաններին, թե՝ եվրոպայում յուղ ու մեղր են բաժանում, ու գալիս են, անգամ չգիտեն էլ, որ պիտի հիմնավորեն իրենց ապաստան հայցելը, տներ ծախել եկել են, պարտքով են եկել, մարդիկ կան կազմակերպող, ես տեսնում եմ ամիսներով կայարանում են ցերեկները, երեխաներով, հիվանդներ էլ կան, ու տարիքով մարդիկ: Հարցնում եմ՝ բա դուք ի՞նչի համար եք ապաստան հայցում, ասում են՝ դե մաֆիա է անհնար է, ասում եմ ինչը՞. բա թե՝ գործ չկա ապրուստ չկա:

Ես էլ օրինական, սովորական  փախստական  եմ,  ով եկել և  խնդրում է, որ  իրեն  փրկեն:  Ապրում եմ  գյուղում, դեռ  նոր  պետք է աշխատեմ, որովհետև  ունեի  փաստաթղթային խնդիրներ, նոր ստացել եմ երկարատեւ բնակության իրավունք ու ապաստան,  կարևորը  դժգոհ չեմ իմ համար, դճգոհ եմ հայրենակիցներիս համար:

Ձեր  ֆեյսբուքյան  էջից   պարզ է  դառնումոր  ապրելով  Ֆրանսիայում  հետևում եք  այստեղի  իրադարձություններինՓոփոխություններ  նկատու՞մ եք:

- Լավ կլիներ, որ  կուսակցությունների  և  ակտիվիստների  անձնական  ամբիցիաները մի քիչ  ավելի  քիչ  լինեին: Հասկանալի  է, որ  կայացման  խնդիր կա, մանավանդ կան կարիերիստ  տեսակներ, կամ, ինչպես  ես  եմ սիրում ասել, ագենտիկներ, խառնակիչներ,  ովքեր շատ  հաջող  ներմուծվել են քաղաքացիական նախաձեռնությունների  մեջ և  իշխանական ինչ-որ խաղերի  համար հանդիսանում են մասսայական ռեսուրսների  ղեկավարման  լավ ազդակներ, այսինքն`   լավ երիտասարդությանը  զուգահեռ  ունենք  ֆեյք  ակտիվիստներ:

Իսկ  ակտիվիստ  լինելը  ասյօր մոդա է,  և  ես  ուրախ  եմ,  որ  մեր երիտասարդները  նախաձեռնող են, թեկուզ  և  որոշ  դեպքերում օգտագործվում են:

Ես  գժվում եմ  այսօրվա  երիտասարդության համար  և գտնում եմ,  որ  այսպիսի  երիտասարդություն մենք չենք  ունեցել:

-Ապրելով  օտարության մեջ`ամենաշատն ի՞նչն եք  կարոտում:

-Ընկերներիս եմ  կարոտում, ամեն  ինչ  կարելի  է փոխարինել  բացի մարդկանցից:  Իմ երկիրն  իմ  ընկերներն են:

Վերջում ուզում եմ մի բան ասել` բոլորին.

Սիրելիներս, իմ սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ. առանց մեծ անհրաժեշտության, առանց կյանքին վտանգ սպառնացող հիվանդության, առանց փողի, առանց քաղաքական ապաստան հայցելու համար իրական ու լավ պատճառաբանված հիմքերի մի գնացեք եվրոպաները, ձեր երեխաներին ու կանանց մի  գցեք չոլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее