galatv.am-ը գրում է, որ մարտական հենակետում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանին գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց: Սակայն նա արդեն մահացած է եղել:
Այս մասին հայտնել է Իջեւան բժշկական կենտրոնի հերթապահող վիրաբույժ Սասուն Շահինյանը: Կրակոցը նրա գլխին արձակվել է հեռվի՞ց, թե մոտ տարածությունից հարցին վիրաբույժը դժվարացել է պատասխանել: Նա ասել է, որ ամեն ինչ պարզ կդառնա քննության ընթացքում:
Կայքի տեղեկությունների համաձայն, 19-ամյա զինծառայողը չի մահացել հակառակորդի կողմից արձակված գնդակից, այլ հրազենային վնասվածք ստացել է մոտ տարածությունից, սակայն դժվար է ասել նա ինքնասպանություն է կատարել, նրան հասցրել են ինքնասպանության, թե՞՝սպանել:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում