▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկավարժական համալսարանի հաշվապահը մեղադրվում է խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ

pastinfo.am-ը գրում է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հաշվապահը մեղադրվում է խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ:

Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Լիանա Մկրտչյանը իր տրամադրության տակ ունենալով  26.10.2011թ. աշխատանքից ազատված Ռ. Միրզոյանի աշխատավարձի բանկային քարտը, 2011թ-ի նոյեմբեր ամսից մինչև 2013թ. դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ռ.Միրզոյանի տվյալները նշել է այդ համալսարանի քարտային հաշիվների համալրման հանձնարարագրերում, ինչի հետևանքով վերջինիս հաշվեհամարին որպես աշխատավարձ պարբերաբար փոխանցվել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 8.180.000 ՀՀ դրամ գումար, որն էլ տարբեր բանկոմատներից կանխիկացնելով յուրացման եղանակով հափշտակել է:

Լ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее