Հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան 08։40-ի սահմաններում թիվ 3 մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է հասցրել 6 տարեկան աղջկան։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ։ Երեխայի հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Զորո Հովհաննիսյանն ասել է․ «Երկուշաբթի առավոտյան 6 տարեկան աղջիկ երեխայիս մեծ քույրը, ով 10 տարեկան է և եղբայրը, ով 12 տարեկան է թիվ 3 պարտեզ ուղեկցելիս են եղել, երբ պարտեզին մոտ տարածքում, էլեկտրացանցի մոտ թափառող շունը հարձակվել է երեխայի վրա և վնասվածքներ պատճառել։ Մեծ քույրն ու եղբայրը հազիվ են հասցրել քարերով վախեցնել շանը և իրենց քրոջը ամբողջովին արյունոտված տուն են հասցրել։ Մենք էլ տարանք հիվանդանոց, մի քանի կար դրեցին ու տուն ճանապարհեցին։ Դիմել ենք Գավառի համայնքապետարան, մարզպետարան, բայց բոլորն ասում են, որ իրենք իրավասություն չունեն, պետք է դիմենք Շրջակա միջավայրի նախարարություն: Արդեն որերորդ անգամն է, որ թափառող շունը հարձակվում է մարդկանց վրա»: |
Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է երեխայի վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet