Տեղեկացրել էինք, որ այսօր ինքնասպանության դեպք է գրանցվել Երևանում` քաղաքացին ցած է նետվել Հաղթանակ կամրջից:
shamshyan.com-ը տեղեկացնում է, որ մահացածի մոտ հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս և երկտող` ուղղված մորը. «Մամ ջան, կներես իմ քայլի համար: Ուղղակի ծանր հիվանդ եմ, լյարդի ցիռոզ ունեմ, դրա համար չեմ ուզում ձեզ տանջեմ, չեմ ուզում ապրեմ»: «Գալով Հաղթանակ կամրջի մոտ՝ իր Mercedes մակնիշի 34 MՏ 510 համարանիշի ավտոմեքենան կայանում է կամրջի հարևանությամբ գտնվող «Միկա» բենզալցակայանի մոտ, մոտենում կամրջին և ցած նետվում: Պարզվել է նաև, որ նա Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Բաղդասարյանն էր»,- գրում է կայքը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում