▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Մալայանի» մատենավարության բաժնի աշխատակիցները «սևո՞վ են» աշխատում»

Հասարակական գործիչ Կարեն Հեքիամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Եթե որոշել եք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն այցելել, ապա ծայրաստիճան զգուշավորություն ցուցաբերեք:

Մեծ է հավանականությունը, որ կենտրոնի մատենավարության (ռեգիստրատուրա) բաժնի աշխատակիցները ՀԱՄԱՍ, ՀԵԶԲՈԼԱՀ կամ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունների նվիրյալներ են: Նախ` վերջիններս անվանաքարտ (բեյջ) չեն կրում, այսինքն, նրանց ազգանունները, անունները և պաշտոնն այցելուների համար ի սկզբանե անհայտ են: Սակայն, խնդիրը միայն դա չէ: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնի աշխատակիցները կտրականապես հրաժարվում են ներկայանալ անգամ պահանջի դեպքում: Վերջիններս ժխտում են անուն, ազգանուն և պաշտոն ունենալու հանգամանքը և չեն հերքում ՀԱՄԱՍ, ՀԵԶԲՈԼԱՀ կամ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունների հետ ունեցած հնարավոր կապը:

Սա կարող նշանակել, որ կամ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնի աշխատակիցները «սևով են» աշխատում, կամ իրականում գործ ունենք միջազգային ահաբեկչական տարրերի հետ:

Ամեն դեպքում, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ժամանակին լուրջ հիմնարկ էր: Սազական չէ, որ օրերից մի օր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կամ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացնեն կենտրոնում: Ավելին` ամոթ կլինի, որ այս պատմության մասին տեղեկանա Իսրայելը և կետային հարված հասցնի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее