shamshyan.com-ի փոխանցմամբ`մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղում՝ գնացքի գծերի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է. մահացածը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 25 շենքի բնակչուհի, 60-ամյա Կարինե Աղաբաբյանն էր, ով աշխատում էր նշված վայրում՝ որպես գնացքի կարգավար:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում