▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է, որ այսօր ժամը 19:40-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Հայաստանի Արարատի մարզում: Այնթափ գյուղի բնակիչ, 35-ամյա Շեկո Աջամյանը ՎԱԶ-2121 մակնիշի 78 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մխչյանի 65-ամյա բնակիչ Արփիար Պետրոսյանին: Նշենք, որ վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է Մասիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին Արփիար Պետրոսյանը մահացել է: Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее