Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ և Գարգառ գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնութունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Մերսեդես E-124» մակնիշի 32 UU 354 պ/հ (վարորդ՝ Վ. Հ., ծնված1960 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վ.Հ.-ը հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ և մահացել է:
Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան: