Սեպտեմբերի 4-ին ժամը 03.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնի-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում բախվել են ԶԻԼ-130 մակնիշի 20LՕ733 պ/հ (վարորդ Ա. Ա.) և ՎԱԶ-2107 մակնիշի 34 ZD 183 պ/հ (վարորդ Գ. Կ.) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հայտնվել է բլրին, ինչի հետևանքով ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Ս. 1990 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդ Գ.Կ.-ը (ծնված 1973 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: