Ա1+-ը գրում է, որ Աբովյան 3 շենքի սեփականատեր Վլադիմիր Բեջանյանը վստահ է, որ իրեն ցանկանում են վնասել: Նախկին «Ալեն-էլեն» ակումբի սեփականատերն օրերս մարմնական վնասվածքներ է ստացել՝ հարևանությամբ ընթացող շինարարության հետևանքով եւ տեղափոխվել հիվանդանոց։
«Վերևից մոտավորապես 30 մետր բարձրությունից թափվում է բետոնը։ Իմ բախտից բետոնն ուղղակի թափվում է, ոչ թե իմ գլխին, այլ կես մետր հեռավորության վրա»,-նշեց Վլադիմիր Բեջանյանը։
Պարոն Բեջանյանը հարվածից վայր է ընկել։ Ստացել է ողնաշարի սալջարդ և ուղեղի ցնցում։ Նրա խոսքերով, շինարարերին հստակ հանձնարարություն է տրված եղել՝ իրեն վնասելու համար, քանի որ արդեն 1.5 տարի է պայքարում է որպեսզի դադարեցվի «ԱՕՔՍ»-ի ետնամասում կատարվող շինարարությունը։
Մանրամասներն այստեղ:
Տեսանյութը` Ա1+-ի