▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը․ նա խոստովանել էր, որ հայրը հայ է, բայց երբեք չի տեսել նրան

Մոսկվայում 78 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը։ Այս մասին РБК-ին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան։

Նշվում է, որ երգիչը մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր՝ ինստուլտի կասկածանքով:

Ռուսական էստրադային երգիչ, երգահան, դերասան, ՌԴ-ի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը «Честное слово» հաղորդման շրջանակներում պատմել է իր հայկական արմատների մասին:

«Հայրս ու մայրս ծանոթացել են ռազմաճակատում, այնտեղ էլ օրինականացրել են իրենց հարաբերությունները, սակայն պատերազմից հետո մայրս վերադարձել է Մոսկվա, իսկ հայրս` Հայաստան»,- պատմել է Դոբրինինը:

Նրա խոսքով` ինքը ոչ մի անգամ չի տեսել հորը,չնայած նրան, որ հայրը գիտեր որդու գոյության մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее