newsbook.am-ը գրում է. Կյանքից հեռացել է Երևանում հայտնի «Երկաթուղայինների» Փայլակը, ով դեռևս Սովետական Միության տարիներին համարվում էր կրիմինալ աշխարհը համակարգողներից մեկը:
Նշենք, որ վերջինս քրեական աշխարհում բավականին հեղինակություն է ունեցել և մինչև վերջերս էլ պահում էր իր ազդեցությունը որոշ շրջանակների վրա: Նրա հոբելյանական երեկոներից մեկին, ըստ լուրերի, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավականին թանկարժեք ադամանդներ է նվիրել: Նշենք, որ նա մշտապես ներկա է եղել հայկական էլիտայի ներկայացուցիչներից բոլորի ծննդյան արարողություններին, հարսանիքներին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում