«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այսօր՝ ժամը 12:00-ին, գիտակցության չգալով մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչը:
Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում: Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի