Ամերիկյան Արքանզասի նահանգում ապրիլի 6-ին մահացել է երկրագնդի ամենատարեց բնակչուհին՝ Հերթրուդա Ուիվերը, հաղորդում է Reuters-ը: Նա մահացել է 116 տարեկան հասակում, Քամդեն քաղաքի առողջության եւ վերականգնողական կենտրոնում, որտեղ ապրում էր վերջին տարիներին:
Ապրիլի 2-ին Ուիվերն իր ծննդյան 117-ամյակի առթիվ հրավիրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Տոնակատարությունը պետք է կայանար հուլիսի 4-ին:
Առողջության եւ վերականգնողական կենտրոնում այն ժամանակ հստակեցրել էր, որ նախագահի մասնակցությամբ ծննդյան տոնը նշելը Ուիվերի երազանքն էր: Դրանից մեկ տարի առաջ նա նույնպես հրավեր էր ուղարկել Օբամային, սակայն այն մնացել էր անպատասխան, հաղորդում է Lenta-ն:
Աշխարհի ամենատարեց բնակչուհու տիտղոսը Ուիվերը կրեց ընդամենը մեկ շաբաթ: Նա պաշտոնապես երկրագնդի ամենատարեց բնակչուհին էր դարձել ապրիլի 1-ին, երբ մահացել էր 117-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան:
116 տարեկան հասակում ամերիկյան Արքանզասի նահանգում երեկ մահացել է երկրագնդի ամենատարեց բնակչուհին՝ Հերթրուդա Ուիվերը: Նա մահացել է Քամդեն քաղաքի առողջության եւ վերականգնողական կենտրոնում, որտեղ ապրում էր վերջին տարիներին:
Ապրիլի 2-ին Ուիվերն հուլիսի 4-ին կայանալիք իր ծննդյան 117-ամյակի առթիվ հրավիրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Lenta-ն գրում է, որ նախագահի մասնակցությամբ ծննդյան տոնը նշելը Ուիվերի երազանքն էր: Դրանից մեկ տարի առաջ նա նույնպես հրավեր էր ուղարկել Օբամային, սակայն այն մնացել էր անպատասխան:
Աշխարհի ամենատարեց բնակչուհու տիտղոսը Ուիվերը կրեց ընդամենը մեկ շաբաթ: Նա պաշտոնապես երկրագնդի ամենատարեց բնակչուհին էր դարձել ապրիլի 1-ին, երբ մահացել էր 117-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան: