
ԱՄՆ-ում կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր- Պետրոսյանը։
Այդ մասին իր սոցիալական էջերում հայտնել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը։
«Լույսերի մեջ մնաս Լևոն ջան.. իմ խորհին ցավակցությունը ընտանիքին, բոլոր հարազատներին ...»,-գրել է նա։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ դերասանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և գրել.«Մի ընկեր էլ գնաց, Լևոն ջան…»։
«Դեմք շոու»-ի անդամներից Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերները շարունակում են ցավակցական գրառումներ կատարել սոցիալական հարթակներում՝ կիսվելով հումորիստի մասին ջերմ հիշողություններով։
Ըստ համացանցում տարածվող լուրերի՝ Լևոնի մահվան պատճառ է դարձել քաղցկեղը։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշվել է հաստ աղիքի 4-րդ կարգի քաղցկեղ։ Հաջորդող ամիսներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։


