▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Չակ Նորիսը

86 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը, տեղեկությունը հայտնում է TMZ-ն։

Չակ Նորրիսը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, առավել հայտնի է դարձել մարտաֆիլմերում իր դերերով։

Նա նաև մարտարվեստի վարպետ էր. 1968-ից 1974 թվականներին  կարատեի աշխարհի չեմպիոն էր։

Երեկ դերասանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Չակ Նորիսն իր 86-ամյակը մարտի 10-ին էր նշել։

Հիշեցնենք, որ  անցյալում,  Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների որոշ մասն իրենց «ձայնը տալիս էր»  Չակ Նորիսին:

Քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքով քվեաթերթիկում նախատեսված չէ «բոլորին դեմ եմ» տողը, ապա շատ երիտասարդներ քվեաթերթիկում ձեռքով ավելացնում  էին Չակ Նորիսի անունն ու «քվեարկում» նրա օգտին` այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը առաջադրված թեկնածուների և կուսակցությունների հետ:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее