▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Ալեքսանդր Շիրվինդտը

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Երգիծական թատրոնի նախագահ Ալեքսանդր Շիրվինդտը մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Սերգեյ Գազարովին հղումով։

«Ինձ զանգահարեց Ալեքսանդր Անատոլևիչի որդին՝ Միշան, կես ժամ առաջ նա մահացել է հիվանդանոցում»,- ասել է գործակալության զրուցակիցը և հավելել․ «Դեռ չգիտեմ՝ ինչպես և ինչ ենք անելու»։

Նշենք, որ հանրահայտ դերասանը հուլիսին կդառնար 90 տարեկան։

Լուսանկարում՝ Անդրեյ Միրոնովը և Ալեքսանդր Շիրվինդտը Ծիծեռնակաբերդում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее