Երբեմն սեքսը դառնում է տարբեր վնասվածքների և նույնիսկ` մահվան պատճառ. ըստ վիճակագրական տվյալների` տարեկան մոտավորապես 50 հազար մարդ մահանում է սեքսի ժամանակ: Ընդ որում, ԱՄՆ սրտաբանական միության ուսումնասիրությունների համաձայն` մահացությունն առավել բարձր է տղամարդկանց շրջանում` մոտավորապես 90 տոկոս: Ինչն ավելի հետաքրքիր է, սեքսի ժամանակ մահացած տղամարդկանց 45 տոկոսը մահացել է օրինական կնոջը դավաճանելու ընթացքում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ երբեմն մարդիկ մահանում են հաճույքի ժամանակ սրտի նոպայից, սրտամկանի կամ ուղեղի կաթվածից: Սա ավելի հաճախ պատահում է նրանց հետ, ովքեր արդեն պատկառելի տարիքում են: Չէ՞ որ սեքսը լուրջ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար: Սեքսից մահանալու պատճառ են դառնում նաև արդեն ունեցած առողջական խնդիրները` արյան բարձր ճնշում, ճարպակալում և այլն: Մահվան պատճառ կարող են դառնալ նաև նյարդային լարումը, ինչպես նաև սեռական ակտից առաջ ալկոհոլի չափազանց մեծ քանակությամբ օգտագործումը:
Կան նաև այլ պատճառներ, ինչպես օրինակ մահ, որը վրա է հասնում անալ սեքսի հետևանքով առաջացած արյան վարակումից, կամ էլ ոչ այնքան հիգիենիկ վայրում սեքսով զբաղվելուց, կամ էլ ինտիմ տարբեր խաղալիքների անզգույշ օգտագործումից, չափազանց բուռն և էստրիմային սեքսից և այլն:
Որոշ պատմական աղբյուրների վկայությամբ` սեքսից են մահացել զորահրամանատար Չինգիսխանը, կայսր Կառլ Մեծը, Հռոմի պապ Լև 7-րդը, նկարիչ Ռաֆայել Սանտին, Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Հենրի Պալմերստոնը (բիլիարդի սեղանի վրա սեքսով զբաղվելիս), ԱՄՆ նախկին փոխնախագահ Նելսոն Ռոքֆելլերը (70 տարեկանում սրտի կաթվածից` սիրուհու հետ չափազանց ակտիվ սեռական ակտի հետևանքով) և այլք: