▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Թովմասյանին չանհանգստացրեց երբեք երկրում կատարվածը, նա միայն խոսեց, երբ սկեսրայրը ձերբակալվեց

Բազմիցս է խոսվել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ձերբակալման մասին  և  ներկայացվել տվյալ թեմայով իր հարսի`«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հրապարակումները:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Օրեր շարունակ Լուսինեն հրապարակումներ էր անում, որ իր և իր ընտանիքի համար դժվար է, նրանք ծանր շրջան են ապրում: 

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, փոխել է «Synergy» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել, ինչի առթիվ Լուսինեն թարմ լուսանկարներ էր հրապարակել ու գրել, որ հրաշալի օր է իր համար:

Իհարկե նորմալ է, երբ հայտնիներն իրենց ունեցած մեծ լսարանն օգտագործում են իրենց հուզող հարցը բարձրաձայնելու, քննարկելու, երբեմն իրենց խոսքը լսելի դարձնելու համար, բայց ցավալի է, երբ երկրում վերջին տարիներին տեղի ունեցող որևէ իրադարձություն տվյալ դեպքում Լուսինեին չէր անհանգստացնում, և միայն իր սկեսրայրի հարցն էր, որ թույլ էր տալիս նրան անդադար խոսել, բողոքել ստեղծված իրավիճակից և պատմել իր տխուր օրերի մասին:

Լուսինե ջան, ձեր տնից դուրս ևս կա աշխարհ, և այդ աշխարհում դու էլ ես ապրում:

Նշենք նաև, որ սկեսրայրի ազատ արձակումից ընդամենը րոպեներ անց Լուսինեն մեկը մյուսին հաջորդող ուրախ, շնորհակալական սթորիներ, շրթներկը թարմացնող հրապարակումներ արեց, որոնք ասես «կուտակվել էին»»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее