Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել «մտքով և ռազմավարական առումով» նախապատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին։ Այս մասին նա խոսել է ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BelTA-ն։
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսին «պատերազմ պետք չէ», բայց միևնույն ժամանակ խորհուրդ է տվել հրաժարվել «գլոբալ հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորության մասին պատրանքներից»։
Լուկաշենկոն նշել է թեժ կետերի թվի աճի միտումը և ասել, թե համաշխարհային կենտրոնների կողմից ռազմական ուժի կիրառումը վերստին դառնում է խնդիրների կարգավորման հիմնական փաստարկներից մեկը: «Ֆինլանդիայի, իսկ հիմա էլ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դեպի արևելք այդ դաշինքի ընդլայնման նոր փուլն է։ Նրանք դաշինք կընդունեն Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, Վրաստանը և Սերբիան: Եվ այս ամենը կլինի Ուկրաինայի սցենարով», - ասել է Բելառուսի նախագահը։
Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է նաև, որ Բելառուսը, Ռուսաստանը և արևմտյան երկրները գտնվում են աշխարհի ամենամեծ հակամարտության կենտրոնում, և ենթադրել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ախորժակն ու ակտիվությունը կաճի։