▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսում հայ ամուսինը կրակել է կնոջ վրա և փախել

 

Լոս Անջելեսի Թահանգա քաղաքում վաղ առավոտյան ամուսինների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո ամուսինը կրակել է կնոջ ուսին:  Բացի դրանից, ամուսինը նաև քար է նետել՝ կոտրելով տան պատուհանը: Այդ մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը ։

Ամուսիններից բացի տանը գտնվում էր նաև նրանց երեխան, սակայն նա չի տուժել: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, ըստ բժիշկների՝ նա կփրկվի: Նախքան ոստիկանության ժամանումն ամուսինը փախել է տանից, ներկայումս ոստիկանությունը որոնում է նրան:

Ըստ իրավապահների՝ ամուսինը հայ է, մոտ 30 տարեկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, ընթանում է հետաքննություն։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее