Լոս Անջելեսում ձերբակալվել է Հենրի Գևորգյանը, ում պատճառով առաջացած վթարի հետևանքով մահացել է 2 մարդ: Վրաերթը տեղի է ունեցել փողոցային մրցաշարի ժամանակ, որը թույլատրված չի եղել քաղաքային իշխանությունների կողմից: Ոստիկանության հորդորից հետո` Հենրի Գևորգյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն: Նվում է, որ դատարանը նրա համար պահանջել է 2 միլիոն դոլարի գրավ: Հենրի Գևորգյանը երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի և հայկական հեռուստատեսության նվիրյալներից Հրահատ Գևորգյանի որդին է։ Հրահատ Գևորգյանը մահացել էր 2014-ի մայիսի 8-ին, իսկ Ֆլորա Մարտիրոսյանը` 2013-ի նոյեմբերի 19-ին:
Տեսանյութը` gorapapotv-ի յութուբյան էջից