PastInfo-ն գրում է. Փետրվարի 23-ին` ժամը 09:30-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի տներից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1937թ. ծնված Զ. Ժ.-ի դին: