Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Chrisler մակնիշի 34 QC 567 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Տրդատ Կ.) Լոռու մարզի արդեն հանրահայտ դարձած Ախթալայի կամրջի մոտ բախվել է KAВЗ մակնիշի 38 UT 721 համարանիշի մարդատար ավտոբուսին (վարորդ Սեյրան Ս.):
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Chrisler-ը բախվել է արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբետ գետի ափին։
Վթարի հետեւանքով Chrisler-ի 2 ուղեւորուհիներ մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած Ալավերդու շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում