shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հունիսի 29-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Գուգարքի բաժին, որ աջ և ձախ դաստակների կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Արջուտ գյուզի բնակիչ 51-ամյա Վարդան Մկրտչյանը:
Մինչ ոստիկանները պարզում էին որոշ հանգամանքեր, ժամը 01:30-ի սահմաններում հիվանդանոց են բերվում նուն գյուղի բնակչներ, եղբայրներ՝ 28-ամյա Վռամ Սրապյանը, և 32-ամյա Արշակ Սրապյանը, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել ազդրի, ուսի, կոնքի և աջ ու ձախ դաստակների մասում:
Մանրամասներն այստեղ