Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-
Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում:
Ըստ տեղեկությունների վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհը ամբողջովին եղել է մերկասառույց, պատկան մարմինները չեն բարեհաճել ճանապարհը մշակել աղ ու ավազով, ինչը պետք է կատարվեր Վանաձորի քաղաքապետրանի կողմից, և անվադողերն էլ կիսամաշ էին՝ ոչ ձմեռային, մինչդեռ տևական ժամանակ է՝ ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն բացառապոս ձմեռային անվադողերով, ինչը առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից:
Նյութի աղբյուրը` shamshyan.com
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում