Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 2844 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրոգ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ КамАЗ- ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և բարձված է եղեկ սննդամթերքով: Վթարի պատճառն էլ եղել է խոշոր եղջերավոր անասունները: Վարորդը, խուսափելով անասունների բախվելուց, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և կողաշրջվել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում