▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում ի հայտ են եկել Քարդաշյանների նոր բարեկամներ

Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրիում բնակվող ընտանիքներից մեկը պնդում է, որ իրենք՝ Քարտաշյանները նույնպես սերում են Քիմ Քարդաշյանի հոր՝ Ռոբերտի տոհմից են: Այժմ էլ  Լոռու մարզից են հայտնվել մարդիկ, ովքեր ևս նշում են, որ  իրենց պապերը նույնպես Ռոբերտ Քարդաշյանի ծնողների ծննդավայր Կարսի նահանգից են և իրենք էլ են  հանդիսանում Քարդաշյան ընտանիքի հեռավոր բարեկամները:

Asekose.am-ի  ընթերցողներից մեկը ուղարկել մի նամակ, որում մասնավորապես նշվում է.

«Բարև ձեզ:  Ուզում եմ ասել, որ իմ մայրն էլ է  Քարտաշյան,  և նրա նախնիներն էլ են  Արևմտյան Հայաստանից ու զարմանում եմ, թե ինչպես են Գյումրիում Քարտաշյաններին հայտնաբերել , իսկ Լոռիում ՝ ոչ: Չէ  որ նրանք մի շառավիղ են: Մայրիկս շատ է ուզում տեսնել իր ազգակիցներին, կարո՞ղ եք օգնել: Նա հիմա ապրում է Երևանում»:

Հիշեցենենք, որ երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը՝ ամուսնու, դստեր և քույրերից մեկի հետ ժամանել է Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее