Լոռիում 76-ամյա Բորիս Միխայլովը Ալավերդի քաղաքի իր բնակարանում բռնաբարել է հարեւանուհի Մ. Վ-ին, վերջինս հղիացել է: Նյուզ.am-ն է գրում այդ մասին ու նշում, որ Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրել են, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 76-ամյա Բորիս Միխայլովը Ալավերդի քաղաքի իր բնակարանում իր հարեւանուհի Մ. Վ-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում Մ. Վ-ն աղջիկ է ունեցել: Քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ` տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել փետրվարի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: