SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Այրում երկաթգծի թունելի պահակակետի տարածքում տղամարդու դի կա կախված:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Գրիշա Պ.-ի դին՝ կախված վիճակում: Ինքնասպանություն գործածը աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում՝ որպես հրաձիգ: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: