shamshyan.com-ը գրում է, որ՝ հունիսի 7-ին, դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կին կա:
Թիվ 55 բնակարանի լոգարանում հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհի, 65-ամյա Ալվինա Դարբինյանի դին: Ըստ տեղեկությունների, կնոջ մարմնի վրա կան հարվածի մի քանի հետքեր, ինչից իրավապահները ենթադրում են, որ կինը ծեծի է ենթարկվել:
Ոստիկանները մահացածի տղային տեղափոխել են ոստիկանություն, որպեսզի պարզեն, թե արդյոք նա առնչություն ունի՞ մոր սպանության հետ:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում: