Tete A Tete հաղորդման ընթացքում հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը խոսել է այն մասին, որ շատ է քննարկվում, որ Լիլիթին օգնել են ասպարեզում։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում մտերիմներ է ունեցել, ովքեր պետք է մի զանգով ճանապարհ հարթեին դեպի հեռուստատեսություն.
«Իհարկե, և կարծում եմ արդարացված են օգնել։ Իհարկե եղել են, չեմ թաքցնում այն ժամանակ հանրայինի տնօրենը Ալեքսան Հարութունյանն էր և եղել է հստակ պայմանով: Մի զանգը կարող էր ինձ համար թանկ արժենալ։ Ես կարող էի պախարակվել և մնալ հեռուստադիտողների հոշողության մեջ անգրագետ, սիրուն դեմքով աղջիկը։ Հետևաբար երկակի է էստեղ կարծիքը` այդ մի զանգը լա՞վ, թե՞ վատ հետևանք կարող էր ունենալ ինձ համար»։
Առավոտյան ծրագրի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն ապագա ամուսնու ՝Վահե Խանամիրյանի կողմից.
«Միանգամից ասեմ` բեմադրած չէի, չգիտեի։ Առավոտից նյարդային էր ու անընդհատ կռվում էր հետս։ Զգացողությունները հակասական էին։ Ուրախություն, անհանգստություն, հուզմունք ու միևնույն ժամանակ` հաղորդավար, որ ուզում եմ հասկանամ` կադրում ինչ տեսք ունեմ(նայելուց հետո հասկացա՝սարսափելի)»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝