▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրել

«Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:

 


Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։
Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее