▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Գալստյան․․․ Գեղեցկուհի, ով իր նուրբ ուսերի վրա է վերցնում հսկայածավալ միջոցառումների կազմակերպումը

Հայաստանում մեծ թափով զարգանում է մի մասնագիտություն, որն այսօր ամենաշատն է անհրաժեշտ շոու բիզնեսյան աստղերին: Համերգների տեխնիկական կազմակերպչի աշխատանքը բեմից չի երևում, բայց առանց այս աշխատանքի, ըստ էության միջոցառումը չի կայանա:

Պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը մեկն է այն մասնագետներից, որն իր ուսերի վրա է վերցնում միջոցառման կազմակերպման ողջ աշխատանքը: Ֆեստիվալներից մինչև համերգներ, մրցանակաբաշխություններից մինչև ֆորումների կազմակերպում. սա է Լիլիթ Գալստյանի աշխատանքային առօրյան:

Այսօր նա համագործակցում է բազմաթիվ արտիստների հետ, որոնք առանց Լիլիթ Գալստյանի հմտության պարզապես չեն հասցնի փայլել բեմում և միևնույն ժամանակ կատարել տեխնիկական աշխատանքներ։ Այդպիսով, Լիլիթ Գալստյանը կարողանում է արտիստների բեռը թեթևացնել և հավուր պատշաճի ներկայացնել նրանց աշխատանքը։

Վերջին շրջանում Լիլիթ Գալստյանը միջոցառումներ և համերգներ է կազմակերպել նաև տարբեր երկրներում: Պրոդյուսերությամբ, միջոցառումների կազմակերպմամբ նա զբաղվել է Ֆրանսիայում, Արաբական էմիրությունում, Ռուսաստանում, Վրաստանում և այլուր:

Նրա պրոդյուսերական աշխատանքներից են հանրահայտ երգիչ Սուպեր Սաքո և Ընկերներ համերգները Երևանի օպերայի հրապարակում (50.000 քաղաքացու մասնակցություն) և սիրված երգիչ Սարոյի համերգը Էջմիածնի գլխավոր հրապարակում (25.000 քաղաքացու մասնակցություն), ինչպես նաև Սուպեր Սաքոյի մենահամերգը Շահումյանի հրապարակում, որին մասնակցել է շուրջ 30.000 մարդ և այլ մեծամասշտաբ համերգներ:

Հեղինակ՝ Անի Հարությունյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее