▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլի Մորտոյի հղիությունը թեժ քննարկումների կենտրոնում․ իրական սպասու՞մ, թե՞․․․

Սոցհարթակներում կրկին քննարկումների կենտրոնում է հայտնվել Լիլի Մորտոն իր նոր հրապարակմամբ։

Նա կիսվել է հոլովակով, որտեղ հանդես է գալիս հարսանեկան զգեստով՝ ամուսնու և նրա որդու հետ։ Կադրերը այնքան ջերմ ու խորհրդանշական են, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե զույգը հենց նոր է ամուսնացել։

Հիշեցնենք, որ Լիլին սպասում է իր փոքրիկին և շուտով մայրանալու է։

Սակայն, ինչպես հաճախ է լինում, հրապարակումը չի մնացել առանց քննարկումների։ Հետևորդների մի մասը սկսել է կասկածի տակ դնել հղիության հանգամանքը՝ առաջ քաշելով սուրոգատ մայրության վարկածը։ Մեկ օգտատեր նույնիսկ գրել է, որ, իր կարծիքով, Լիլին չէր թաքցնի հղիությունը, եթե այն իրական լիներ։

«Լիլի քեզ ճանաչելով հանրային լինելով ամեն բան հաստատ երեխայիդ խաղը կնկարեիր փորիկովդ և այլ բայց լսել եմ, որ սարքած է, քանի որ երեխան քո փորիկում չի այլ փոխնակ մոր փորիկում Բարով ծնվի»։

Այս մեկնաբանությանը Լիլի Մորտոն անմիջապես արձագանքել է՝ բավական վստահ ու հանգիստ պատասխանով․
«Լսե՞լ եք, խաղնել եմ նկարելու, ծննդաբերությունն էլ եմ նկարելու, ամեն ինչն էլ նկարելու եմ»։

Հիշեցնենք, որ Լիլի Մորտոյի հղիությունը անընդհատ քննարկումների կենտրոնում է։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее