▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լայանան՝ ամուսնալուծության և նախկին ամուսնու՝ նոր ընտրյալի մասին

«Արդեն մոտ 2 տարի է ամուսնալուծված եմ: Ամեն ընտանիք մութ անտառ է, շատ էին տարաձայնությունները, հասունացել էր այդ պահը, և կոնկրետ մեկ պատճառ չէր: Ընտանիքը երբեմն արտաքինից թվում է իդեալական, բայց ներսում կոնֆլիկտներ, տարաձայնություններ են: Մենք անհամատեղելի մարդիկ ենք, այսօր ժամանակներըը փոխվել են և այնպես չէ, որ հանուն ինչ-որ բանի 2 մարդ ապրեն միասին, ամուսնալուծությունն առաջին բանն է, որ անում են շատերը: Մենք դեռ 12 տարի ապրել ենք միասին, մարդիկ 3-4 ամիս են ապրում, ամուսնանում ու բաժանվում են: Փուլեր են եղել, որ բանը հասել է բաժանման, բայց չենք բաժանվել, բայց գալիս է մի պահ, որ անիմաստ է այլևս շարունակել: Փառք Աստծո, որ այդ ամուսնությունից այսօր ունենք 2 սիրուն ու հրաշք բալիկներ»,- Թերթ.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով իր և ամուսնու՝ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի ամուսնալուծությունից, պատմեց երգչուհի Լայանան:

Նա նշեց, որ նախկին ամուսնու հետ հարաբերությունները լավ են, ընկերական, իսկ երեխաների հետ շփումը կա:

«Երեխաների վրա միշտ էլ ծնողների բաժանությունն այդքան էլ լավ չի անդրադառնում: Ուղղակի, երբ փոքր տարիքում են լինում, հոգեբանական տրավմայի չեն ենթարկվում: Բաներ կան, որ բացատրում ենք երեխաներին, լսում ու տեսնում են, բայց ընտանիքում մեծանալը, բնականաբար, ըստ իս՝ ավելի լավ է»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ աղջիկն արդեն 9 տարեկան է, իսկ որդին՝ շուտով կդառնա 5 տարեկան:

Լայանան նաև նշեց՝ տեղյակ է, որ նախկին ամուսինն ընտրյալ ունի, սոցհարթակներում նկարներ կան հրապարակված:

«Ազատ մարդ է, պետք է իր կյանքը դասավորի, սա է իմ վերաբերմունքը: Իսկ, թե ես որքանով եմ պատրաստ նոր հարաբերությունների՝, ասեմ, որ ներկա փուլում ամբողջությամբ նվիրված եմ աշխատանքին: Երգելուն զուգահեռ հիմա նաև որպես հանդիսավար եմ աշխատում, տարբեր միջոցառումներ եմ վարում: Երեխաներ և սիրած աշխատանք ունեմ, նոր հարաբերությունների ուղղությամբ չեմ մտածում: Հիմա երեխաներին ավելի շատ եմ ժամանակ հատկացնում, քան առաջ»,- անկեղծացավ Լայանան:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее