▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ էր` ՄԱԿ-ում չկիսվեց օղի քաշելու, խոզ խանձելու կամ խաշլամա պատրաստելու բաղադրատոմսով». Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․

««ՊՈԶԻՏԻՎ» ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՎ ԶԻՋՈՒՄՆԵՐ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, ուր Հայստանի մարտահրավերների՝ գոյաբանական սպառնալիքի, Ադրբեջանական չդադարող ռազմատենչ հռետորաբանության, Բաքվի բանտերում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսելու վայրն էր, ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնողը գնացել էր ՀԵԾԱՆՎԻ հայտնագործության գյուտով։
Աշխարհն իրազեկվեց, որ «Ապագա կա, կա ապագա», և կարևորը «պոզիտիվ» մտածելն է։ Իհարկե, լավ պրծանք՝ կարող էր, օրինակ, պոզիտիվի շարքից օղի քաշելու, խոզ խանձելու կամ խաշլամա պատրաստելու բաղադրատոմսով կիսվել։ Բայց դե իր պատկերացրած «Ապագա կա»-ն հենց այս մասին է․․․։
Այդ նույն պահին Ալիևը Բաքվում հայտարարում է, որ ինքն աշխարհին պարտադրեց ռազմական ճանապարհով՝ նույնն է, թե` ցեղասպանությամբ, Արցախի հակամարտության լուծումը, հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած նոր հարձակման և ամեն քայլի։
Իսկ ահա այսօր Մամեդյարովը, օգտագործելով նույն ամբիոնը՝ կոչ է ուղղում Հայաստանին քաղաքական կամք և պատասխանատվություն դրսևորել, արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները։
Բնականաբար, խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության և Հայաստանից կորզվող նոր զիջումների մասին է։
Ապագա կա․․․
Ահա, թե ինչու է քաղաքական մեծամասնությունը շտապում սահմանազատման Կանոնակարգ հաստատել, սեփական ապազգային գործունեության և հայրենածախության պատասխանատվությունը գցել ԱԺ-ի վրա, երբ Կիրանցում կամ Սյունիքում մեր տարածքները հատվածաբար տրվել են թշնամուն՝ առանց կանոնակարգ ու ապագա, երբ ադրբեջանցու սապոգը դեռ շարունակում է օկուպացրած պահել 205 քառ․ կմ․ ՀՀ ինքնիշխան տարածք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее