▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ եմ անում փակում եմ». Շմայսը բեռնատարներով փակել է Էջմիածին-Երևան ճանապարհը

Արմավիրում նույնպես բողոքի ցույցեր են:Նրանք շարժվել են դեպի Երևան: Հիշեցնենք, որ դեպի մայրաքաղաք եկող երթի մասնակիցները Էջմիածնի հատվածում որոշակի խոչընդոտների են հանդիպել։ ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ճանապարհին հրահանգել է մարդատար մեքենաների ու բեռնատարների վարորդներին ճանապարհը հորիզոնական փակել` թույլ չտալով երթի մասնակիցներին հասնել մայրաքաղաք։

Այս պահին 2 բեռնատար փակել են նշված ճանապարհը: Լրագրողի հարցին՝ թե ինչու է նա եկել այդտեղ, պատասխանեց. «Իմ գյուղն է, իրավունք չունե՞մ գամ, բա դու խի՞ ես եկել»:

Ներկա ոստիկանները որեւէ կերպ չէին միջամտում Առաքել Մովսիսյանի գործողություններին։

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее