▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿՅԱՆՔԸ` ՃՈՊԱՆԻՑ ԿԱԽՎԱԾ

Վերջերս Երևանում տեղի ունեցավ վերելակի հետ կապված հերթական պատահարը, որը երկու մարդու կյանք խլեց: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը պնդում է, որ փորձաքննում է քաղաքի գործող բոլոր վերելակները, բայց ակնհայտ է, որ դրանցից շատերը ավելի քան 20 տարի է չեն ստուգվել: Այսպիսով, բնակիչը ոչ մի երաշխիք չունի, որ ապահով մտնելով վերելակի խցիկ՝ ապահով էլ դուրս կգա այնտեղից: 
Պարզվում է` յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմելու Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ու պահանջելու փորձաքննել իր շենքի վերելակը: Վի Էս-ի մի կողմում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երևան քաղաքի ծառայության պետ` Վլադիմիր Հովսեփյանն է, մյուս կողմում՝ լրագրող Դավիթ Սարգսյանը, ով բազմիցս անդրադարձել է վերելակների անվտանգության թեմային:

Հաղորդման հեղինակ ու վարող` Սոնա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Asekose.am/TV

 

ԴԻՏԵՔ  ՆԱԵՎ « VS » ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ  ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
VS / AM ամբիոն / Իրացման գոտի далее