▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կրթությունը նորաձև չէ, «զոմբի»-ից դուրս գալն է նորաձև»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը լուսանկարներ է տեղադրել տելեգրամյան ալիքում, որոնցում քաղաքացիների մեկնաբանություններն են Նիկոլ Փաշինյանին գրառմանն ու գրել է․ «Կրթված և գիտակից քաղաքացին այ իրենք են։ Կրթությունը նորաձև չէ, զոմբիից դուրս գալն է նորաձև։ Հ.Գ. ոչ զոմբի՝ հայրենասեր քաղաքացիների արձագանքը, Հայաստանի Հանրապետության Համար-1 բլոգեր Նիկոլ Փաշինյանին»։

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․ «Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:
Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:
Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլփոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:
Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее