▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրքոտ և երկար համբույրը` երջանիկ լինելու և կյանքը երկարացնելու լավագույն միջոց

wedding.am-ը գրում է. Հաճախակի, կրքով և ամենակարևորը ` երկար համբուրվեք: Դրանով դուք կարող եք էապես բարելավել ձեր առողջությունը: Չէ՞ք հավատում: Շատ իզուր: Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կես ժամանոց կրքոտ համբույրը կարող է նվազեցնել տենդով հիվանդների տառապանքները: Պարզվում է, համբույրը լիցքաթափում և նվազեցնում է օրգանիզմում տենդ գոյացնող հիստամինի արտադրությունը: “Սատու” հիվանդանոցի հետազոտություններին մասնակցել են տենդով հիվանդ 12 կին և 12 տղամարդ: 30 րոպե շարունակ նրանք լսել են հաճելի երաժշտություն և համբուրել իրենց զույգերին : Այս յուրօրինակ թերապիայի արդյունքում` արյան մեջ զգալիորեն նվազել են ալգենների դեմ պայքարող հակամարմինների քանակը: Բժիշկները կրկնել են փորձարկումը` բավարավելով միայն գրկախառնությամբ. օրգանիզմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: 

Համբույրն օգնում է ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդներին: Ավելին, կրքոտ համբույրը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլև այրան մեջ խոլեստերոլի պարունակությունը, որն էապես նվազեցնում է ինֆարկտները: Բժիշկների կարծիքով` համբույրը նպաստում է լորձարտադրությանը, որն էլ իր հերթին ` ատամների էմալը կարիեսից պաշտպանելուն: Մեկ րոպեի ընթացքում մարդը սովորաբար շնչում-արտաշնչում է 20 անգամ, համբուրվելիս ` 3 անգամ ավելի, հետևաբար, թոքերում ավելանում է թթվածնի ներհոսքը: Համբույրի ժամանակ օրգանիզմում գոյացող բիոքիմիական ռեակցիայի շնորհիվ` արտադրվում է “երջանկության” հորմոնը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее