a1plus.am-ի փոխանցմամբ` քիչ առաջ ` ժամը 13.25-ին Կինոյի տան մոտ կրակոցներ են հնչել։ Հրազենային վնասվածքներով երեք հոգու շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց։ Ըստ ականատեսների՝ կրակոցներից վախեցած վաճառողները փախուստի են դիմել։ Վիրավոր երիտասարդներից մեկի հարեւանությամբ քայլող մի կին պատմել է,որ եթե կրակողը վրիպեր, իրեն էր դիպչելու փամփուշտը։ Նա սարսափած էր։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում