armlur.am-ը գրում է, որ Վարդենիս քաղաքում կրկին կրակոցներ են հնչել. կայքի տեղեկությունների համաձայն՝ կա մեկ զոհ՝ 33-ամյա Արման Մանուկյանը իր տան շենքի բակում սպանվել է : Ըստ վարդենիսցիների շրջանում պտտվող լուրերի՝ կրակողները եղել են Ա. Մանուկյանի հորեղբոր որդի Վահագնը և ոմն Սասունը: Նշենք, որ Վարդենիսում այդ ազգը հայտնի է «մաշադու» անվամբ, որն աչքի է ընկնում կրիմինալ պատմություններով: Արման Մանուկյանի հարազատների փոխանցմամբ՝ վերջինս սպանվել է ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով: Ա. Մանուկյանը հիվանդանոցում մահացել է: Ըստ վարդենիսցիների՝ Արմանը և Վահագնը զբաղվում են «չղջիկությամբ»՝ նրանք Սոթքից ոսկու հանքանյութ են գողանում և գաղտնի արտահանում: Ի դեպ, այս ճանապարհով շատ վարդենիսցիներ են իրենց ապրուստի միջոցներ փնտրում: Դեպքի մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կրակոցներ Վարդենիսում ` սպանվել է 33-ամյա տղամարդ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet