Shamshyan.com-ը գրում է, որ այսօր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից Երևան ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW X5 մակնիշի 17 DQ 017 համարանիշի ավոտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան «գայի պլաշադկա» էր տեղափոխվել Բաղրամյան պողոտայի վրա գործող «Շառլոտ» գիշերային ակումբի մոտից: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների, այսօր գիշերը կրակոցներ են հնչել «Շառլոտ» գիշերային ակումբում, և նշված ավտոմեքենայի սեփականատերը կասկածվում է, որ մասնակից է եղել վիճաբանությանը: Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ Արաբկիրի ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պնևմատիկ ատրճանակից կրակված պարկուճներ:
Առավել մանրամասն` այստեղ