shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են օրերս Կոտայքի մարզում հարսանեկան արարողության ժամանակ վիճաբանող կողմերի միջև կրակոց արձակած անձին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 2-ին ժամը 02:00-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 46-ամյա Արթուր Գևորգյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցներին հիվանդանոցից հայտնել են, որ վերջինս հրազենային վնասվածք է ստացել աջ ծնկահոդի մասում և ի վիճակի չէ հայտարարություն տալու:
Պարզվել է, որ Ա. Գևորգյանը հրազենային վնասվածքը ստացել է «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում, երբ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 38-ամյա Ղևոնդ Դավթյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած հրազենով կրակել է Ա. Գևորգյանի վրա:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում